Արցախի պատերազմին հաջորդած ծանր օրեր։ Տունը, սերունդներով վաստակած բարիքը, հայրենիքը թշնամու ասպատակության հետևանքով թողած, Երևանում ապաստանած արցախցի ընտանիքներ․․․
«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի կրթամշակութային ծրագրին միացան նաև տիկ․ Անին և տիկ․ Սոսին։
Hoops for kids.org կազմակերպության նորաձև սիրուն բաճկոնները՝ երեխաների համար, սրտացավ խոսքուզրույց՝ նրանց ընտանիքների հետ։ Միասին անցկացրած ուրախ և տխուր ժամանակ, կարեկցանք ու ջերմություն՝ երկուստեք։
Նոր ընկերներ, նոր ծրագրեր։