ԴԱՐՁԵ՛Ք ԷՐԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՂԹՈՂԸ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը և «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը հայտարարում են
«ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ․ Էրիկ Գևորգյանի անվան երախտիքի կրթամրցանակի» մեկնարկը
ՀԱՅՏԵՐՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ՄԻՆՉԵՎ ԱՊՐԻԼԻ 25-Ը։
Մրցանակը նվիրված է ֆիզիկայի ֆակուլտետի շրջանավարտ, թնդանոթահրետանային մարտկոցի կառավարման դասակի հրամանատար, հետմահու «Արիության համար» մեդալի արժանացած Էրիկ Արմենի Գևորգյանի հիշատակին։ Էրիկը զոհվեց մարտական առաջադրանքը կատարելիս՝ հերոսաբար փրկելով իր ղեկավարած դասակի զինվորների կյանքը։
Էրիկի մասին՝ իր իսկ պատրաստած կայքում։
«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի և ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի գործընկերային համաձայնությամբ յուրաքանչյուր կիսամյակ հիմնադրամի 200․000 (երկու հարյուր հազար) դրամի չափով սահմանած մրցանակը կշնորհվի ֆակուլտետի այն ուսանողին/մագիստրոսին/ասպիրանտին, որի տվյալները կհամապատասխանեն հետևյալ չափորոշիչներին (բոլորին կամ գերակշիռ մասին)․
- առաջադիմությունը բարձրացնելու կամք,
- պատերազմին մասնակցած լինելու և կրթությունը ֆիզիկայի ֆակուլտետում շարունակելու հանգամանք,
- քաղաքացիական հանձնառություն,
- այլ։
Մրցանակի հովանավորն է բեռլինաբնակ Մորիյո-Վիկտորիա-Զեյթունյան ընտանիքը։
Հայտատուներին խնդրում ենք ներկայացնել
- CV (ցանկալի, բայց ոչ անհրաժեշտ պայման՝ որ այն շարադրվի անգլերեն՝ բարերարին հասու լինելու նպատակով),
- ֆիզիկայի ֆակուլտետում սովորելու ընթացքում և ապագային միտված նպատակների համառոտ շարադրանք։
Հայտերն ի մի բերելուց հետո ֆակուլտետի դասախոսներից, Էրիկի հարազատներից, «Հայ Ձմեռ պապ» հիմնադրամի և գիտության ու կրթության ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովը հայտատուների հետ զրույց կունենա, որից հետո կընտրվի այս կիսամյակի մրցանակակիրը։
Հանձնաժողովի՝ 12․04․2021-ին կայացած նիստի մասին՝ այստեղ։
Էրիկ Գևորգյանի՝ բազմաշնորհ երիտասարդի, աներկբա լիդերի, անձնվեր քաղաքացու և սիրված մարդու կարճատև, բայց հերոսական կյանքի պատմությունն արժանի է միշտ հիշվելու և կողմնորոշիչ օրինակ ծառայելու երիտասարդներին։
Դիմե՛ք և հաղթե՛ք։