Ինչպես աշխարհի յուրաքանչյուր հայ, այդպես էլ «ՀԱՅ Ձմեռ պապը», որոշեց Հայոց բանակին ինչ-որ կերպ օգտակար լինել։
(Գոյամարտ, Արցախ, անգին զինվորներ)։
Բարձեցինք բարձելիքն ու գնացինք Ուրորհարկնէ-ի կողմ։
(Մեքենաների մրջնային ուխտագնացություն, լեփ-լեցուն մայրուղի, հանդիպակաց փողոցի կեսը նույնպես՝ որպես Ուրորհարկնէ տանող ճանապարհ)։
Հասնում ենք, բեռնաթափում։ Ընդունող սպան կարդում է թղթերը, ու մի շաբաթվա անքուն, դադրած դեմքը ժպիտից ձգվում-դառնում է երեխայի մազալու երես․
— «Ձմեռ պա՞պ»։ Վերջն եկաք, էլի, ձեր եղուբրնձի հետևից։ Ինչքա՞ն կարելի է սպասել։
Մեզ թողնում է, աշխույժ-աշխույժ հեռանում։ Համազգեստավոր երիտասարդ կանայք խնդմնդում են քթի տակ։
(Դրսում՝ կամավոր երիտասարդներ, հազարավոր տուփեր, առաջին գիծ ուղարկելիքը դասակարգելու անհատնում աշխատանք, բոլորիս հոգում՝ Արցախը, մեր անգին ջահելները)։
Վերադառնում է, ձեռքին՝ նամակ։
— Աղջիկս է գրել, էսքան ժամանակ ձեզ էր սպասում․․․
«Ձմեռ պապիկ, ես գիտեմ, որ դու շատ-շատ մանուկներին ես նվեր բերում, Բայց ես կցանկանամ, որ դու ինձ բերես խաղալիք քսվելիք։ Խնդրում եմ»։
․․․ Աշխարհում՝ պատերազմ, բորբոքվող հրդեհ, մարդկային սպանդ։
Այստեղ՝ պստիկ օրիորդի խնդրանքը Ձմեռ պապին՝ խաղալիք քսվելիք։
Խենթենալիք․․․
․․․ Շուտ հաղթենք, որ քսվելիքը տեղ հասցնենք՝ մանկական երազելի աշխարհի պճնամոլ օրիորդիկին․․․
Պատերազմի 6-րդ օր։