Գոյամարտ։ Տղամարդիկ առաջնագծում են, նրանց ընտանիքները՝ թիկունքում։

Հյուրընկալ Երևան․ արցախցի երեխաներին հեքիաթային ծրագիր են առաջարկում առաջարկում Փոքր թատրոնը և Մանկական ստեղծագործության թանգարանը՝ Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Վահան Բադալյանի նախաձեռնությամբ:

ԹԻԿՈՒՆՔՆ ԷԼ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՌԱՋՆԱԳԻԾ Է։

Թանգարանի ավագ գիտաշխատող Լիլյա Զաքարյանը Ղարաբաղի բարբառով երեխաներին ներկայացնում է Գեղագիտության ազգային կենտրոնի պատմությունը, նրանց առաջնորդում Մանկական ստեղծագործության թանգարանի հեքիաթային սրահներով, պատմում է, ոգեշնչում է, զարգացնում է, գրավում է․․․

Ապա՝ մի քանի մետր Աբովյան փողոցով դեպի վար, և մեկ այլ հրաշք տիեզերք է բացվում երեխաների համար․ Փոքր թատրոնի դերասան Նարեկ Մինասյանը հատուկ ծրագիր է կազմել արցախցի փոքրիկների համար։ Այս ալբոմում զետեղված կարճ տեսանյութերը կօգնեն ներկայացնելու արվեստի ուժն ու կարողությունը․ պատերազմի արհավիրքներով անցած երեխաների համար կազմակերպած վարպետաց դասի ընթացքում Նարեկը կարողացավ փոքր-ինչ կաշկանդված պստիկներից կրեատիվ դերասաններ կերտել։

«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամն այս անգնահատելի նվերի համար շնորհակալ է Վահան Բադալյանին, Լիլյա Զաքարյանին և Նարեկ Մինասյանին։ Բարձր պրոֆեսիոնալիզմի, մարդասիրական կարևոր որակների, ջերմ հաղորդակցության, փոքրիկների հետ ընկերավար շփման, ջերմության ու նրբավարության մի անզուգական դաս էր սա, իսկական արտթերապիա։

Շնորհակալություն նաև «Մեդիամաքսին»՝ միջոցառումը լուսաբանելու, «Արտ լանչին»՝ երեխաներին հյուրասիրելու և Նելլի Մինասյան-Բաբախանյանին՝ իր նվիրյալ կամավորական աշխատանքի համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով