Սևանի հիշատակի օրն է այսօր։

Սիրում ենք, հիշում ենք, կարոտում ենք։

«Հայ Ձմեռ պապի» «Հավեսին սենյակների ցանց» ծրագրով մարզային դպրոցներում բացված 5 կրթամշակութային սենյակներից 2-ը՝ Վազաշենինն ու Արմավիրինը, Սևանի անունն են կրում։

Այս կենտրոններում կրթություն ստացող երեխաներն էլ լավ գիտեն Սևանին, դաստիարակվում են նրա անսահման հայրենասիրության օրինակով, վարպետաց դասեր են ստանում նրա ընկերներից։

Համավարակի օրերին անգամ աշխատանքը կանգ չի առել․ սենյակներն արդեն ֆեյսբուքյան էջեր ունեն, աշխատել են առցանց ռեժիմով, Արմավիրի Հավեսին սենյակը նոր կահույք է նվեր ստացել՝ սպասելով առկա դասերի։

Կարոտում ու սիրում ենք Սևանին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով