«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը ներկայացնում է «ՀԱՄԱՎԱՐԱԿՆԵՐ․ ԻՆՉՊԵՍ ՀԱՂԹԵԼ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻՆ» անիմացիոն ֆիլմը։

«ՀԱՄԱՎԱՐԱԿՆԵՐ․ ԻՆՉՊԵՍ ՀԱՂԹԵԼ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻՆ» սոցիալական հոլովակը մի ընտանիքի մեկ օրվա պատմություն է։ Քաղաքում մոլեգնում է կորոնավիրուսը, բայց կյանքը շարունակվում է համավարակի ժամանակ ընդունված նորմերով․ հայրն ու աղջիկը աշխատանքի ու դպրոց են գնում, բժշկուհի մայրը հերթապահում է հիվանդանոցում, տատիկն ու պապիկը ինքնամեկուսացված են։ Նրանք բոլորը պահպանում են օրենքները, և կորոնավիրուսը նահանջում է։

Հոլովակն ինքը նկարահանվել է համավարակի պայմաններում՝ արտակարգ իրավիճակի թելադրած սեղմ հնարավորությունների շրջանակներում։ Վաղօրոք նախատեսված խաղարկային տարբերակը փոխարինվել է անիմացիոն ձևաչափով։

Ֆիլմը նկարահանվել է ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարության «Աջակցություն ՀԱՊ աշխատանքային խմբերի գործողություններին» ծրագրի շրջանակում
Եվրոպական Միության աջակցությամբ:

Բովանդակությունը բացառապես հեղինակների կարծիքն է և կարող է չարտացոլել Եվրոպական Միության տեսակետը:

«ՄԱՐԴՈՒԿ-ԽՐԱՏՈՒԿԸ» քաղաքացիական պաշտպանության բնագավառի սոցիալական հոլովակների շարք է։ Հոլովակները նկարահանվել են՝ հաշվի առնելով ԵՄ երկրներում դրանց տարածման հնարավորությունը․ ընտրված ձևաչափը (վերբալ բաղադրիչի սակավություն կամ բացակայություն, «ընդհանրական», բոլորին հասկանալի և հասանելի տեղեկատվական գործիքակազմ) կապահովի ՔՊ գիտելիքի հանրամատչելի տարածումը ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս։

Աղետները քաղաքական սահմաններ չեն ճանաչում։ Անսահման է նաև դրանց դիմակայելու մարդասիրական հանձնառությունը։
«ՄԱՐԴՈՒԿ-ԽՐԱՏՈՒԿԸ»

• կստեղծի նորարարական մեդիաֆորմատով (գերկարճ, ինֆորմատիվ, հումորային անիմացիաներ) ամփոփ, դյուրընկալելի գործիք աղետների և արտակարգ իրավիճակների վերաբերյալ,
• կծառայի մեր երկրում աղետները կանխարգելելու, դրանց նախապատրաստվելու և արձագանքելու մշակույթի տարածմանը,
• կօժանդակի բնական և տեխնածին աղետների դեմ պայքարի կարողությունների զարգացմանը,
• կնպաստի շրջակա միջավայրի և հանրային առողջության վրա աղետների ազդեցության նվազմանը,
• կընդարձակի Ալգ ՔՀՖ երկրներում աղետների վերաբերյալ գիտելիքների բազայի կատարելագործման շուրջ համագործակցության դաշտը։

Ֆիլմաշարի առաջին թողարկումը, որը կոչվում է «Ազդարարում», կարող եք դիտել հետևյալ հղումով` https://youtu.be/XkpY-o5je0o

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով