Թամարն ու Իրինան 30 տարի առաջ ավարտած Գավառի մանկատան մասին առ այսօր կոշմարներ են պատմում։
Մանկության ճաշակած նվաստացումների ու անարդարության դիմաց հիմա պարզել են սեփական՝ խիստ ինքնատիպ բարոյական կոդեքսի հզոր դրոշը, աշխատում ու ապրում են՝ փայփայելով իրենց երեխաներին, գնահատելով ընտանիք ունենալու քաղցրությունն ու ընկերության կարևորությունը։
«Հայ Ձմեռ պապի» ու մանկատան նախկին սաների բարեկամությունն արդեն 15 տարվա պատմություն ունի․
․․․ Մեր հերթական այցն է։ Տուն, կահույք, նոր հեռուստացույց, սառնարան, «երկու ձեռքով լողանալու հնարավորություն», անսահման աշխատունակություն ու կենսունակություն․․․ Իրենց արարումն է։
Հումոր, որից սիրտդ ջերմանում է։
Իրենց մշտական նվիրատու Focus on Children Now (FCN) կազմակերպության համար ինքնաբուխ պոդիում են կազմակերպում ու զվարթ-զվարթ ցուցադրում անդրօվկիանոսյան նվերները։ Իրինան 3-րդ թոռնիկն է ունեցել, հիանում է մանկական բարձրորակ օժիտով, Թամարը ոգևորված է հատկապես անկողնային սպիտակեղենով։
Շնորհակալ են FCN-ին, Անահիտ Քալանթարյանին, Նաիրա Մկրյանին, Օվսաննա Բաբայանին ու Մերի Կարապետյանին։
Հրավիրում են ԻՐԵՆՑ ՏՈՒՆ՝ սուրճի։