Ճանաչո՞ւմ ենք արդյոք Արցախյան ազատամարտի հերոս Դավիթ Սարապյանին՝ 25-ամյա այն երիտասարդին, որի մասին լեգենդար Կոմանդոսն ասում է․ «Նրա խիզախությունը մեր հաղթանակի հիմքն էր․ նրա մարտական հոգին այնքան ուժեղ էր, որ․․․ այդ օրինակն իմ մեջ սկզբնավորեց Ղարաբաղում փոքր ուժերով մեծ հաղթանակի հասնելու գաղափարը»։
Ճանաչելու ենք, Դևի էպիկական կերպարը կողմնորոշելու է շատերիս, հատկապես՝ երիտասարդներին։
Այս նպատակով «Դավիթ Սարապյան» նախաձեռնությունը և «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմանդրամը դիմել են Երևանի թիվ 100 դպրոցի կառավարման խորհրդին՝ դպրոցը հերոսի անունով կոչելու խնդրանքով։
24․08․2020-ին ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ դպրոց կատարած նախնական այցի ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերեցինք առաջարկը 02․09․2020-ին դպրոցի կառավարման խորհրդի նիստին ներկայացնելու մասին։
Ստորև՝ նիստի ընթացքը լուսանկարներով և տեսանյութերով։
Շնորհակալություն դպրոցի տնօրեն Անուշ Աբելյանին և խորհրդի անդամներին՝ մեզ նման հնարավորություն ընձեռելու համար։
Լիահույս ենք, որ Դավիթ Սարապյանի առասպելական-իրական կերպարն ու անմահ սխրանքը մեր երեխաների համար ուղենիշ կդառնան դեպի ազգային և համամարդկային ճշմարիտ արժեքներ տանող իրենց ճանապարհին։
Դավիթի՝ հզոր Դևի մասին ֆիլմերը՝ ստորև․
https://youtu.be/NltDKN6tvfM