«Նրանք փորձեցին մեզ թաղել, բայց չգիտեին, որ մենք սերմեր ենք»…

«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը հանդես է եկել «Հարգանքի և երախտիքի կրթաթոշակ՝ նվիրված մեր գոյամարտի հերոսների հիշատակին» գիտակրթական ծրագրով: Ո՞րն է ծրագրի հիմնական նպատակը:
Կրթական և մշակութային ծրագրերը «Հայ Ձմեռ պապի» գործունեության կարևորած ուղղություններից են։ Արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանի տարբեր մարզերի տռհեռավոր, հիմնականում՝ սահմանամերձ համայնքներում գործում են «Հավեսին սենյակներ», որոնց նպատակը գյուղաբնակ երեխաներին կրթամշակութային հավասար հնարավորություններ առաջարկելն է։ Մենք երազում էինք երեխաներին «մայրաքաղաքային» մշակութային պայմաններին հավասարեցված կրթական պայմաններ ու միջավայր տրամադրելու, ճաշակ ձևավորելու ու գիտելիքահեն կրթական միջավայի ստեղծելու մասին։
44-օրյա պատերազմը անողոոք հարված դարձավ մեր նախանշած ճանապարհին։ Մենք կորցրեցինք մեր ծրագրերի շնորհաշատ երիտասարդներից երկուսին՝ Էրիկը զոհվեց, Գևորգն անհետ կորած է։ Մեր երկիրն ունի հազարավոր զոհեր՝ լուսավոր, խելացի, գեղեցիկ, նվիրյալ, թանկ երիտասարդներ։ Ընդհատվեց նրանց կյանքի ուղին, կիսատ մնացին ուսումն ու գործը, չիրականացան երազանքներն ու նպատակները։
Կորստի, դավաճանության, անարդարության, սուգի ծանր շրջան է, բայց միայն այս մտքերով ապրելը և ելքեր չփնտրելը կնշանակի շարունակել քայլել մեզ պարտադրված պարտության ճանապարհով։
Մենք պարտք ենք այս անգին երիտասարդներին․ պետք է ոչ միայն շարունակել նրանց կիսատ թողածը, այլև մեր կյանքում պահպանել ու փայփայել նրանց նվիրական ներկայությունն ու պայծառ կերպարները, առաջընթացի ու զարգացման իրական սւղիներ նախանշել։
Ըստ մեզ՝ կրթությունն և գիտությունն են այդ ճանապարհի հիմքը։ Էրիկը պատերազմ էր մեկնել ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում իր ուսումն ավարտելուց հետո և իր գիտելիքներն իրացրել որպես Թնդանոթահրետանային մարտկոցի կառավարման դասակի հրամանատար։ Նա զոհվեց մարտական առաջադրանքը կատարելիս՝ հերոսաբար փրկելով իր ղեկավարած դասակի զինվորների կյանքը։ Էրիկ Գևորգյանի՝ բազմաշնորհ երիտասարդի, աներկբա լիդերի, անձնվեր քաղաքացու և սիրված մարդու մասին պատմող նյութերը զետեղված են «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի՝ իր իսկ ձեռամբ կառուցված կայքում.

Volunteers

Leave a Reply

Your email address will not be published.