«Hay Santa»

  • Աշխատում է հանուն աղքատության կրճատման․ մուլտիմեդիա գործիքներով վավերագրում է աղքատությունը, ապա այն հաղթահարելու ալտերնատիվ ծրագրեր առաջարկում։
  • Ստեղծում է համագործակցային ցանցեր․ միավորելով հասարակության գաղափարակից ներուժը՝ ցանցային գործունեություն է կազմակերպում սոցիալական փակուղիներից ինքնատիպ ելքեր գտնելու ուղղությամբ։

 

«Hay Santa»

  • Գործում է հանուն արդարության վերականգնման․ կիրառելով հետաքննական-լրագրողական գործիքներ՝ պայքարում է ընդդեմ սոցիալական անարդարության ու օրինազանցության, նպաստում է շահառուների իրավագիտակցության բարձրացմանը։
  • Մշակում և առաջարկում է հաջողված մոդելներ․ ներկայացնում է աշխատանքի, կրթության և մշակութային աճի միջոցով աղքատության հաղթահարման մոդել-օրինակներ:
  • Իրականացնում է համայնքային ծրագրեր․ աշխատում է երիտասարդական, կանանց և համայնքային այլ խմբերի հետ՝ ընտրելով ստեղծարար մոտեցումներ:

 

«Hay Santa»

  • Օժանդակում է քաղաքացիական գիտակցության ձևավորմանը․ նպաստում է հանձնառու քաղաքացիների կայացման գործին, օժանդակում հաղթահարելու սոցիալական արդարության անհնարին լինելու վերաբերյալ բարդույթը:
  • Նպաստում է մարդասիրական արժեքների և բարեսիրության մշակույթի տարածմանը․ մեդիա միջոցներով (հոդվածներ, ֆիլմեր, ֆոտոշարքեր և այլն) հրապարակայնացնում է աղքատության հաղթահարման հաջողված մոդելները, հումանիստական գաղափարների շուրջ միավորում համախոհ սոցիալական խմբերը, ներկայացնում կամավորական աշխատանքի արդյունքները։

Հիմնադրամի գործունեությունը թվերով

  • 2004-2020 թ.թ․ «Հայ Ձմեռ պապի» կողմից ներկայացվել է շուրջ 150 ընտանիքի պատմություն,
  • պատրաստվել է ավելի քան 200 հոդված և 180 հեռուստավավերագրական ակնարկ,
  • կազմակերպվել է 200-ից ավելի հանդիպում տարբեր կազմակերպությունների հետ,
  • կազմակերպվել են բարեգործական համերգներ, ցուցահանդեսներ, թատերական ներկայացումներ, որոնց հասույթը ծառայեցվել է կոնկրետ բարեսիրական նպատակների,
  • 70 կազմակերպություն և ավելի քան 6000 անհատ բարերար առարկայական օժանդակություն են ցուցաբերել «Հայ Ձմեռ պապի» ներկայացրած ընտանիքներին և համայնքներին,
  • շուրջ 1500 երիտասարդ մասնակցել է համատեղ բարեգործական ակցիաներին, ուսանողական որոշ կազմակերպություններ ներկայացել են սեփական քաղաքացիական նախաձեռնություններով,
  • գործընկերների օգնությամբ կառուցվել/գնվել և նորոգվել է 7 տուն ՀՀ և ԼՂՀ գյուղերում, բժշկական օգնություն է տրամադրվել ավելի քան 60 շահառուի (վիրահատություններ, ստացիոնար և դեղորայքային բուժումներ), հումանիտար, հոգեբանական և կրթական օժանդակություն է ցուցաբերվել հարյուրավոր ընտանիքների,
  • իրականացվել են բազմաթիվ համայնքային ծրագրեր՝ «Հավեսին սենյակների ցանց», «Համակողմանի աջակցություն սահմանամերձ Վազաշենին», «ՄԵղր», «Կին, մեղու, պատերազմ», «Մայրաքաղաք-սահման․ մենք մի ենք», «Արագ արձագանք», «Թարմ կաթ՝ երեխաներին», «Տաք ձմեռ, ուրախ ամանոր», «Օգնություն առաջնագծի զինվորներին», «Խուլերն ու լսողները», «Նախշուն բլիթ» և այլն,
  • ստեղծվել է տարբեր ծրագրերում ընդգրկված կամավորների ցանց,
  • հազարավոր մարդկանց կյանքեր նշանակալիորեն փոխվել են «Հայ Ձմեռ պապի» գործունեության արդյունքում։