ՎԱԶԱՇԵՆԻ ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿԸ

ՎԱԶԱՇԵՆԻ ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿ·THURSDAY, MAY 21, 2020·

Տավուշի մարզի Վազաշեն սահմանամերձ գյուղի միջնակարգ դպրոցի մշակութային հարթակը ‹‹Հայ Ձմեռ պապ›› բարեգործական հիմնադրամի ‹‹ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿՆԵՐԻ ՑԱՆՑ›› նախագծի 1-ին սենյակն է: Նման սենյակներ գործում են նաև Արարատի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Արմավիրի մարզերում․

Ծրագրի հայեցակարգը նախատեսում է սահմանամերձ հեռավոր համայնքներում և ներառական կրթություն իրականացնող դպրոցներում մշակութային հարթակներ ստեղծելու միջոցով

  • հաղթահարել գյուղական երիտասարդության ‹‹անտեսվածության›› ու մայրաքաղաքային հոգևոր կյանքից անմասն մնալու բարդույթը,
  • կազմակերպել կենտրոն-սահման մշակութային կապը,
  • մեղմել ‹‹էլիտար-մայրաքաղաքային›› ու ‹‹պերիֆերիկ-անտեսված›› հակասությունը,
  • ‹‹մշակութային ներխուժումներ›› կատարել հեռավոր գյուղեր` օգտագործելով ճանաչված արվեստագետների, գրողների, հայտնի հասարակական դեմքերի կամավոր ներուժը,
  • կազմակերպել ‹‹Արվեստը` սահմանին›› նախաձեռնող խմբի ճանաչված արվեստագետների առցանց դասընթացներ,
  • կապ ստեղծել Երևանի դպրոցների աշակերտների/արվեստի բուհերի ուսանողների և Հավեսին սենյակի սաների միջև, կազմակերպել փոխայցեր, առցանց և առկա համատեղ դասեր, ցուցահանդեսներ, պլեներներ,
  • յուրացնել սեփական ժողովրդի մշակույթը, ճանաչել ու հարգել այլ մշակույթներ,
  • խթանել հեռավոր գյուղերի երեխաների աշխարհճանաչողությունը,
  • ցանցային կապ ստեղծել Հայաստանի տարբեր համայնքներում գործող Հավեսին սենյակների միջև,
  • կապ հաստատել այլ երկրների ստեղծագործող երեխաների և խմբերի հետ,
  • գիտելիք, ճաշակ, հարգանք, հանդուրժողականություն և ստեղծարար վերաբերմունք ձևավորել:

Ցանցային աշխատանքը կազմակերպվում է՝ շնորհիվ կամավորների անձնուրաց աշխատանքի։ Մեր գաղափարակից գործընկերներն են

Վազաշենի Հավեսին սենյակը բացվել է 23․03․2016 թ․։ Այն կահավորվել է Awesome հիմնադրամի դրամաշնորհով և կրում է նկարիչ, ‹‹Հայ Ձմեռ պապի›› գործընկեր Սևան Նագգաշյանի թանկ անունը․

https://youtu.be/RrQ6rOGkHxE

Սահմանամերձ և հեռավոր գյուղերում մշակութային ‹‹ներխուժումներ›› իրականացրած և ծրագրին աջակցած անվանի մարդկանց շարքում են Հասմիկ Պապյանը, Ռուբեն Հախվերդյանը, Տիգրան Համասյանը, Մարիամ Պետրոսյանը, Նարինե Աբգարյանը, այլք. ԵԹԵ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԸ ՉԻ ԳԱԼԻՍ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ, ԱՊԱ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆ ԻՆՔԸ ԿԳՆԱ ՍԱՀՄԱՆ։

Ծրագիրը սպասարկվում է դրամաշնորհներից, բարեգործական համերգներից, ցուցահանդեսներից գոյացած գումարներով և բարերարների նվիրատվություններով։

Ծրագրին աջակցելու ցանկություն ունենալու դեպքում կարող եք Ձեր նվիրատվություններն անել այստեղ։