ՀԱՅ ՁՄԵՌ ՊԱՊ-ը հատկապես կարևորում է կրթամշակութային ծրագրերը: Վերջին տարիներին աշխատելով հիմնականում սահմանամերձ գյուղերում` մենք համոզվել ենք, որ ի շարս տարբեր համայնքային ծրագրերի` հիմնավոր արդյունքների բերում են հատկապես դրանք:
«Հավեսին սենյակներ» ցանցային ծրագիրը նախատեսում է Երևանից դուրս, հատկապես սահմանամերձ հեռավոր համայնքներում մշակութային հարթակներ ստեղծելու միջոցով
• հաղթահարել գյուղական երիտասարդության «անտեսվածության» ու մայրաքաղաքային հոգևոր կյանքից անմասն մնալու բարդույթը,
• կազմակերպել կենտրոն-սահման մշակութային կապը,
• մեղմել «էլիտար-մայրաքաղաքային» ու «պերիֆերիկ-անտեսված» հակասությունը,
• «մշակութային ներխուժումներ» կատարել հեռավոր գյուղ` օգտագործելով ճանաչված արվեստագետների, գրողների, հայտնի հասարակական դեմքերի կամավոր ներուժը,
• կազմակերպել «Արվեստը` սահմանին» նախաձեռնող խմբի ճանաչված արվեստագետների առցանց դասընթացներ,
• կապ ստեղծել Երևանի դպրոցների աշակերտների/արվեստի բուհերի ուսանողների և Հավեսին սենյակի սաների միջև, կազմակերպել փոխայցեր, առցանց և առկա համատեղ դասեր, ցուցահանդեսներ, պլեներներ,
• յուրացնել սեփական ժողովրդի մշակույթը, ճանաչել ու հարգել այլ մշակույթներ,
• խթանել հեռավոր գյուղերի երեխաների աշխարհճանաչողությունը,
• ցանցային կապ ստեղծել Հայաստանի տարբեր համայնքներում գործող Հավեսին սենյակների միջև,
• կապ հաստատել արտասահմանցի ստեղծագործող երեխաների և խմբերի հետ, կազմակերպել փոխայցելություններ,
• երեխաների պաշտպանության միջազգային օրը կազմակերպել «Խաղաղության գույները» ցուցահանդես,
• գիտելիք, ճաշակ, հարգանք, հանդուրժողականություն և ստեղծարար վերաբերմունք ձևավորել: