Կից ներկայացնում ենք «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի «Հավեսին սենյակների ցանց» կրթամշակութային ծրագրի 2019թ․ բովանդակային հաշվետվությունը։



2013 թվական

2012 թվական

ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԱԿՑԻԱ «ՀԱՅ ՁՄԵՌ ՊԱՊ»

«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը, «Հետք», «Առավոտ», «168 ժամ», «ՄեդիաԼաբ» և «ArmRegions» առցանց պարբերականները ներկայացնում են «Հայ Ձմեռ պապ-2012» լրագրողական-բարեգործական թողարկումը:
Առաջարկում ենք կարդալ Հայաստանի տարբեր շրջաններում և ԼՂՀ-ում բնակվող մի քանի ընտանիքի պատմություն և դիտել դրանց հիման վրա նկարահանված ֆիլմերը: Մեր հարևանությամբ ապրող այս մարդիկ զուրկ են կենցաղի նվազագույն պայմաններից, չունեն աշխատանք և հավատ ապագայի հանդեպ: Ամանորը նրանց համար ոչ թե ուրախության տոն է, այլ մի լրացուցիչ բեռ առօրյա հոգսերի շարքում:
Առանձին-առանձին մեր լրատվամիջոցները հաճախ են անդրադառնում սոցիալական թեմաների, բայց սա լրագրողական բարեգործական ցանցի առաջին թողարկումն է: Միավորելով մեդիա հնարավորությունները` մենք ակնկալում ենք ձեր մասնակցությունը` օգնելու մեր հայրենակիցներին դուրս գալ սոցիալական փակուղուց: Հարգանք, համագործակցություն, կամավորական աշխատանք. սա է «ՀԱՅ ՁՄԵՌ ՊԱՊ – 2012»-ի առաջարկը:
Ներկայացված ընտանիքների համար ամանորյա հրաշք կդառնան ձեր այցելությունները: Ձեր օժանդակությունը կարող եք բերել նաև` գումար փոխանցելով հետևյալ հաշվի համարի վրա. haysanta.am
«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի կայքում կարող եք գտնել համատեղ աշխատանքով սոցիալական խնդիրները լուծելու որոշ օրինակներ. ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ բաժինը:

Մաղթում ենք, որ 2012-ը դառնա արժանապատիվ աշխատանքի, սոցիալական հույսի և առողջության տարի:

2011 թվական

2010 թվական

2008 թվական

2007 թվական