Սոված երեխայից ի՞նչ պահանջես

Սուրեն Դեհերյան   12-ամյա Սուրենը տանը մենակ էր, երբ Երևանից ժամանած անկոչ հյուրերը չկողպված դուռը հրելով ներս մտան և հարցրին ընտանիքի մեծերին: Հին մագնիտոֆոնը լցրել էր տունը փոփ երաժշտությամբ, որի հնչյունները, սակայն, բոլորովին չէին ներդաշնակում գորշ ու կեղտոտ պատերի ու դրանց մեջ ընթացող կյանքի ռիթմի հետ: «Մաման գնացել է ձորից ջուր բերի, պապան էլ գործի […]

Կարդալ ավելին →

«Քանդված էինք` քանդված երկրում…»

  Վահան Իշխանյան Գայանեն 13 տարեկան է, բայց նրա մանկությունն ավարտվել է: Նա երանությամբ է հիշում, երբ մի քանի տարի առաջ միայն խաղում էր ու ընտանիքի հոգս չէր քաշում: Հիմա Գայանեն պիտի և դպրոց գնա, և դասերն անի, և տան գործերը հասցնի` հացի խմոր հունցի, ամանները լվանա և այլ գործեր անի: «Երբ տրամադրությունս լավ է լինում, […]

Կարդալ ավելին →

«Ամանչում եմ».

Մարիաննա Գրիգորյան   Երբ Աքորի գյուղում ինչ-որ մեկն ուզում է պատկերավոր բացատրել, թե ինչ է չքավորությունը կամ «դժվար վիճակը», մատնացույց է անում գյուղի սկզբնամասը: Այնտեղ, երեք կատուների ու Չալո շան ընկերակցությամբ, երկու սենյականոց փայտե փտած «դոմիկում» գոյատևում է Կիրակոսյանների բազմանդամ ընտանիքը: Միջին տարիքի տղամարդը փորձում է ձեռքը վերցնել փայտը: Շարժումները դանդաղ են, մատները մի կերպ են […]

Կարդալ ավելին →

«Քեզ ի՞նչ ձևի կհագցնեմ-կկապցնեմ».

Վահան Իշխանյան   «Օղորմածիկ մերս ասում էր` էնքան ես սիրում Ռաջ Կապուրին, վերջը բռադյագա (ռուսերեն` թափառաշրջիկ) ես դառնալու»,- հիշում է Ավոն մոր մարգարեությունը: Ռաջ Կապուրը հնդկական կինոյի աստղ էր, որի ֆիլմերը 70-80-ականներին Հայաստանում շատ սիրված էին: Հատկապես նրա «Թափառաշրջիկը» ֆիլմը, որը չէր իջնում էկրաններից: Ֆիլմի երգերը շատերն անգիր գիտեին: Մայրը ճիշտ էր. ֆիլմի թափառաշրջիկ հերոսի կերպարի […]

Կարդալ ավելին →

Լեռնուհու վերածնունդը

Վահան Իշխանյան «Ես արդեն քայլում եմ, ես արդեն հաշմանդամ չեմ»,- այս խոսքերն է ասում Լեռնուհին, երբ առաջին անգամ պրոտեզներ է հագնում ոտքերին ու աջ ձեռքին ու սկսում քայլել: Լեռնուհի Իսոյանը ծնվել է 1968 թվականին: Վերածնվել է Քաշաթաղում (նախկին Լաչինի շրջան), որտեղ 2000 թվականին նոր ոտքեր ու ձեռք է ստացել: Ու նաև աշխատանք` դպրոցի գրադարանում: 1995 […]

Կարդալ ավելին →

Ես որ չանեմ, ո՞վ կանի

Ռուզաննա Ամիրաղյան «Իմ մամաս հիվանդ ա. խնդրում եմ` չզարմանաք ու չնեղանաք, եթե սկսի բարձր խոսել կամ հայհոյել: Չնեղանաք, ինքը հոգեկան հիվանդ ա, էլի, իմ մաման…»: 14-ամյա Պետրոս Ավչիևը մոր` Աննա Ավչիևայի հետ ապրում է Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակելի շենքերից մեկում: «Ես ինչքան առաջ եմ գնացել, բոլորը մեր հարևանների ու ընկերներիս շնորհիվ: Իրանք մեզ մեկ-մեկ […]

Կարդալ ավելին →

Մեզ հաց պարգևի…

Ժաննա Ալեքսանյան   Կիսաքանդ հանրակացարանի սենյակը, որտեղ ժամանակավոր ապաստան է գտել 16-ամյա Վաղոն, հոսանքազրկված է: Պատուհանն ապակի չունի, փոխարենը Վաղոն քրջեր է խցկել: Սենյակում անտանելի ցուրտ է, սակայն Վաղոն, որի հագին բարակ մարզահագուստ է և պատռված կոշիկներ, ասում է, որ չի մրսում: Այսպես և այստեղ է անցկացնելու ձմեռը: «Ես ցրտին սովոր եմ: Փոքրուց հագս կոշիկ […]

Կարդալ ավելին →

«Միայն թե երեխաս իրեն լավ զգա…»

Սուրեն Մուսայելյան  Խմբոյանների ընտանիքը կարողանում է քիչ թե շատ հոգալ ամենօրյա կարիքները: Եվ չնայած բազմաթիվ հոգսերին, մայրը` Ելենան, ասում է, որ նրանց միակ «դարդ ու ցավը» որդին է` 23-ամյա Ռոմանը, որին 6 տարեկանում ախտորոշվել են իբրև բնածին սկոլիոզով հիվանդ: Սկոլիոզը ողնաշարի դեֆորմացիա է, որը խորանալով` ազդում է ներքին օրգանների աշխատանքի վրա: Ռոմանը հիվանդ է սկոլիոզի բարդ […]

Կարդալ ավելին →
1 3 4 5