Տարվա արխիվներ 2012

«ԵՍ ԵՐՋԱՆԻԿ ՄԱՐԴ ԵՄ` ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ ՈՒԹ ԶԻՆՎՈՐ ԵՄ ՄԵԾԱՑՆՈՒՄ»,-

http://lenahovsepyan.com Լենա ՀՈՎՍԵՓՅԱՆ ասում է 9 զավակների հայր, գորիսեցի Արմենը: Ժողովրդի մեջ ընդունված բարեմաղթանք է` «Յոթը որդով սեղան նստես»: Գորիսում մի ընտանիք կա, որտեղ ոչ թե 7, այլ 8 որդով են սեղան նստում, ու 8 եղբայրների միակ քույրիկն էլ մայրիկի հետ սեղան է գցում… Այստեղ ռոմանտիկան կանգնեցնենք: Իրականությունն այն է, որ այս անշուք (չասենք` աղքատ) […]

Կարդալ ավելին →

ԿՅԱՆՔՆ ԻՆՉՊԵՍ ՄԱՐԱԹՈՆ

http://armregions.am Քնար ԲԱԲԱՅԱՆ «Երեք տարի ստիպված եմ եղել հարևան գյուղի դպրոցը հաճախել: Ամեն օր մենակ 7 կմ ճանապարհ էի գնում ու գալիս: Այդ ժամանակ էլ որոշեցի սպորտով զբաղվել: Ֆիզկուլտուրայի ուսուցիչը խորհուրդ տվեց վազել: Փորձեցի, ու ստացվեց: Այդ օրվանից միշտ վազելով էի դպրոց գնում ու գալիս: Արդյունքում 13 պատվոգիր ու մեկ ոսկե մեդալ ունեմ»,-պատմում է 19-ամյա […]

Կարդալ ավելին →

«ԻՄԱՆԱՄ՝ ԴՈՒՐՍԸ ՉՏԵՆՔ ՄՆԱԼ». բազմազավակ ընտանիքը սահմանին

Տիգրան ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆ Տունը, որտեղ բնակվում է Կարեն և Սուսան Մադաթյանների յոթ հոգանոց ընտանիքը, ադրբեջանցիների դիրքերից չի երևում, բայց նրանք ապրում են սահմանի բոլոր տագնապները։ «Լինում են, ամեն օր էլ կրակոցներ լինում են,-ասում է Կարենը,-ուղղակի մեր տեղը փոս ա, գյուլեքը գալիս, մեր վրովն են անց կենում»: Տավուշի մարզի Վազաշեն գյուղի բնակիչը նշված անհանգստությունից ու տագնապից բացի՝ […]

Կարդալ ավելին →

«ՄԻԱՅՆ ԹԵ ԿԱՐՈՂԱՆԱՄ 5 ՄԵՏՐ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՔԱՅԼԵԼ, ԻՆՁ ՈՒՐԻՇ ՈՉԻՆՉ ՊԵՏՔ ՉԻ»

http://old.hetq.am Քնար ԲԱԲԱՅԱՆ Նարեկին հանդիպեցինք Հադրութի շրջանից 45 կմ դեպի հյուսիս գտնվող Ծամծոր գյուղում: Նա արդեն պատրաստվում էր դաշտ գնալ. որդին տրակտորի հետ կապված ինչ-որ խնդիրներ ուներ: Այս ամենում արտառոց ոչինչ չէր լինի, եթե Նարեկը հաշմանդամի սայլակին չլիներ: 57-ամյա Նարեկ Ավագյանը ծնվել ու մեծացել է Ծամծորում, այստեղ դպրոց է հաճախել, ապա զորակոչվել խորհրդային բանակ: Բանակից […]

Կարդալ ավելին →

«ԴԱՎՈ՛, ԱՐԻ՛, ՑԻՐԿՆ Ի՞ՆՉ Ա, ՈՐ ԼԱՑՈՒՄ ԵՍ. ՄԵՐ ԿՅԱՆՔԸ ԻՍԿԸ ՑԻՐԿ Ա»,- ասում է Սպիտակի բնակիչ Սվետա Ղազարյանը

http://www.168.am Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ Բեռնատար մեքենայի խցիկի նման փոքր ու անդուր վագոն-տնակի մարդաշատությունն Արամին շփոթեցնում է: Անօգնական շարժումներ է անում, թրխկալով կպչում է վագոնի փայտե պատին: Մոլորված փորձում է գլխի ընկնել` ինչո՞ւ են անծանոթ մարդկանց ձայներ արձագանքում: 11-ամյա տղան լսողությունն այնպես է լարել, որ կորցրել է տնակի դռան տեղը, որին շոշափելով վարժվելու համար տասնյակ տարի պայքարել […]

Կարդալ ավելին →

ՓԼՎԱԾ ՏԱՆՆ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐ ԵՆ ՄԵԾԱՆՈՒՄ

http://www.aravot.am Անուշ ԽԵՉՈՅԱՆ Սոցիալապես անապահով ընտանիքը տեղ չունի գնալու, իսկ իրենց տունը նորոգելու, ավելի ճիշտ՝ վերականգնելու համար էլ գումար չկա: Գոհար Խաչատրյանն իր 4 անչափահաս երեխաների հետ ապրում է Կոնդ թաղամասի Ռուսթավելու փողոցի թիվ 3 կիսաքանդ տանը: Նրանց տունն ի սկզբանե ունեցել է 3 սենյակ, սակայն հիմա հնարավոր է ապրել միայն մեկում. մնացած 2 սենյակը, […]

Կարդալ ավելին →

ԳԵՐՈՒԹՅԱՆ 22 ԱՄԻՍՆԵՐ. ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԱԾ ԳԵՐԻՆ՝ ՓՇԱԼԱՐԵՐԻՑ ԱՅՆ ԿՈՂՄՈՒՄ ԱՊՐԱԾ ՍԱՐՍԱՓՆԵՐԻ ՄԱՍԻՆ

http://medialab.am Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ 22 ամիս չոր տախտակները` որպես անկողին, աղոթքները` չմարող հույս: Հեռու մշուշներում` 5 ամսական որդին, հարևանությամբ` մկները, մետաղի չմարող ձայնն ու ստորացումները: Հաղարծին գյուղի բնակիչ 32-ամյա Արթուր Բադալյանի ուղեղում շատ պատկերներ դաջվեցին որպես մղձավանջ գրեթե երկու տարի անցկացրած ադրբեջանական գերության օրերից` կյանքը բաժանելով մինչև գերությունը և գերությունից հետո: Թեև մարտի 17-ին գերիների փոխանակության […]

Կարդալ ավելին →

4 ԱՄԻՍ ԵՐԿԱԹ Է ՀԱՎԱՔՈՒՄ, ՈՐ ԵՂԲՈՐ ՀԱՄԱՐ ՀԱԳՈՒՍՏ ԳՆԻ

http://hetq.am Գրիշա ԲԱԼԱՍԱՆՅԱՆ Բենիամինն իրենց տան բակի մի անկյունում արդեն 4 ամիս է՝ երկաթի ջարդոն է կուտակում: Ամառվա արձակուրդներին 9-ամյա տղայի հիմնական զբաղմունքը գյուղի ավերված տների քարերի տակից գունավոր մետաղ գտնելն է եղել: Նա ամեն առավոտ քլունգը ձեռքին շտապել է մետաղ գտնելու: Բենիամինն այդպես էլ չհիշեց իր ամառվա արձակուրդից գեթ մեկ տպավորիչ օր, որ կարողանա […]

Կարդալ ավելին →