Տարվա արխիվներ 2010

Դիանա

Մարիաննա Գրիգորյան   Նա իր փոքրիկ ձեռքերով զգուշորեն վերցնում է կտորը` չադրայի նման փաթաթում դեմքին և սկսում դանդաղ հարդարել մազերը` վերև, ներքև, ցաքուցրիվ…. Դեմքին փաթաթված կտորը սահում է, աղջիկը կրկին փորձում ծածկել դեմքի մի մասը: «Ես սենց սիրուն եմ,- ասում է 8-ամյա Դիանան : — Ուզում եմ սիրուն լինել»: Լորետան` Դիանայի մայրը, սենյակի մի անկյունում […]

Կարդալ ավելին →

Անօթևան` հայրենի հողում

Լուսինե Մուսայելյան   Մարտակերտում ապրող Ղուլյանների երկու սենյականոց նկուղանման կացարանի միակ առավելությունն այն է, որ իրենցը ոչ թե հասարակ նկուղ է, այլ երկհարկանի, որտեղից կարողանում են «նույնիսկ» արևի ջերմությունը զգալ: Նրանք այստեղ ապրում են վարձով: Պապական տունը, որտեղ ապրում էին, 1991 թվականին ադրբեջանցիներն այրել էին, ինչի պատճառով 47-ամյա Գառնիկ Ղուլյանն իր հինգ երեխաների, կնոջ ու […]

Կարդալ ավելին →

Փոքր տուն, մեծ խնդիրներ. «Ո՞ւր կարող եմ գնալ…»

Ռուզաննա Ամիրաղյան   «Մեր թաղայիններից մեկը, Աստված իրան օրհնի, բերեց մեզ էս տարածքը, ասեց` թե կարաս մի բան անե՜ս… Էկանք: Ահավոր զիբիլանոց էր, խոլերայի բուն: Սաղով` էրեխեքիս հետ աշխատելով, դզեցինք, էս դոմիկը առանք, բերեցինք»,- ասում է երեք զավակների` որդու, երկու դստեր ու նրանց մանկահասակ երեք երեխաների հետ Երևանի Շենգավիթ համայնքում ապրող Անուշ Մանուկյանը: «Շշի գործ […]

Կարդալ ավելին →

Անցյալն ու ներկան

Լուսինե Մուսայելյան   Երեք որդի կորցրած մայրը հիմա էլ պայքարում է կողակցի մահվան դեմ: Փոքրիկ սենյակի անկյունում մահճակալում պառկած, կաթետերներով միացված Լիպարիտ պապիկը` չնայած իր այդ վիճակին, փորձում է, հին սովորության համաձայն, հյուրին դիմավորել սիրած բանաստեղծական տողերի արտասանությամբ, սակայն տանջող ցավը նույնիսկ խոսելու ուժն է խլել… 80-ամյա Լիպարիտ պապիկի և 75-ամյա Նորա տատիկի ընտանիքը մեկն […]

Կարդալ ավելին →

Թեյ առանց շաքարի

Լուսինե Մուսայելյան Չոր տարեկան Թեհմինեն արդեն 3 օր է` մորից կոնֆետ է խնդրում, բայց մոր գրպանն անկարող է զավակի անգամ ամենափոքր ցանկությունն իրականություն դարձնել. երեխայի սպասող հայացքից արթնացած հուզմունքն արցունքների մեջ խեղդելով` մայրը` 38-ամյա Լարիսան, շարունակում է օրորել 9 ամսական Ամալիկին` երկաթե ժանգոտած օրորոցի արտասովոր ճռռոցին համալար պատմելով անցածը: «Էս օրորոցը հին, ավերված տներից մեկում […]

Կարդալ ավելին →

Ինչքան էլ աշխատենք, չի հերիքում

Սառա Խոջոյան   Ձմեռը Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում շուտ է սկսվում: Հոկտեմբերից Ամասիայի շրջանի Արեգնադեմ գյուղի բնակիչները սկսում են խորդանոցից հանել վառարաններն ու տուն բերել: Ղուկասյանների բազմանդամ ընտանիքը, սակայն, խորդանոց գնալու հարկ չունի. նրանք վառարանն իրենց խոհանոց-միջանցքից ընդամենը տեղափոխելու են հյուրասենյակ-ննջարան: Ամռանը վառարանը վառում են` ճաշ եփելու համար, ձմռանը` ճաշ եփելու ու տաքանալու: Երկու սենյականոց […]

Կարդալ ավելին →

Հայրենասիրական հպարտություն

Վահան Իշխանյան   Դարպասի ճռռոցի վրա տան դուռը բացվեց, ու մի հղի կին դուրս եկավ` հետևից զինվորական հագուստով մի տղամարդ։ Մեզ տեսնելով՝ ժպիտը տարածվեց դեմքին ու ներս հրավիրեց՝ «էկե՛ք, էկե՛ք», էնպես, կարծես հարյուր տարվա բարեկամներ էինք, բայց իրար առաջին անգամ էինք տեսնում։ Ներսում աղքատություն ու ցուրտ, խունացած պատեր` հսկա ճաքերով, կոտրված ապակիներով պատշգամբ, մահճակալներ ու […]

Կարդալ ավելին →

15 մետր և հավատ

Գայանե Մկրտչյան   Առավոտ կանուխ, երբ Սյունյաց աշխարհի Տաթև գյուղը պաշարած ամպերը սկսում են հետ քաշվել, խոր աշնան գիրկն ընկած գյուղը սկսում է արթնանալ: Ամենուր կարմիր է, դեղին ու դարչնագույն: Տեղ-տեղ ծառերի ճյուղերին ձյուն կա, բայց նրանց կողքին շողում են հասած խնձորներն ու փորձում մի քանի օրով էլ երկարացնել աշունը Սյունյաց լեռներում: Աշխարհի բան ու […]

Կարդալ ավելին →