Տարվա արխիվներ 2007

Դժվար կյանք բարձրադիր գյուղում

Սառա Խոջոյան   Բյուրական գյուղը գտնվում է Արագածոտնի մարզում, Արագած լեռան հարավ-արևելյան լանջին: Այն հանրահայտ դարձավ 1947 թվականին, երբ այստեղ` ծովի մակերևույթից 1500 մ բարձրության վրա, հիմնվեց աստղադիտարան: Սակայն Բյուրականի բնակիչներն ավելի առօրյա հոգսեր ունեն, քան աստղեր դիտելը: Նրանք մշտական պայքար են տալիս բնության հետ: Պայքարով լի է նաև Արտավազդ Սողոմոնյանի ընտանիքի կյանքը: Կարճահասակ, փոքրամարմին, […]

Կարդալ ավելին →

Գորշ կյանք Կոնդի նեղլիկ փողոցներում

Սիրանույշ Գևորգյան   Տասնամյա Սամվելիկն ամոթից փափուկ խաղալիքով փակում է դեմքը ու կուչ գալիս մահճակալի վրա, երբ նրա մայրը` Մարգարիտա Մուրադյանը, հանդիմանում է նրան դասերին շատ ուշադրություն չդարձնելու համար, թեև նա դպրոցում լավ է սովորում: Սամվելի ավագ եղբայրը` Մանվելը, և քույրը` Թամարան, դրսում խաղում են իրենց հասակակիցների հետ Կոնդի ոլոր-մոլոր, քանդված ու նեղլիկ փողոցներում:   […]

Կարդալ ավելին →

Դառնություններ, բաժանում ու չափածո երազներ

Ռուզաննա Ամիրաղյան   Էմմա և Գևորգ Մալխասյանների տունը քանդվեց ու վերացավ 1988-ի երկրաշարժի ժամանակ: «Մեր տունը միշտ շեն է եղել: Ես շատ էի սիրում տարբեր համեղ բաներ պատրաստել ու հաճախ` օրը մի քանի անգամ»:   Երկրաշարժից հետո երրորդ երեխայով հղի Էմման երկու զավակների` Ֆրիդայի ու Սիրանուշի հետ տեղափոխվում է Ռուսաստան` Սոչի, որտեղ որոշ ժամանակ անց […]

Կարդալ ավելին →

Վանաձորցի ընտանիքն ապավինում է Աստծուն ու մարդկային բարությանը

Գայանե Աբրահամյան   10-ամյա Հեղինեն գրկել է մորն ու համբուրում է, կարծես ուզում է մխիթարել մորն ու կիսել նրա հոգսերն ու ցավը: Մայրը թաքուն սրբում է արցունքներն ու կամաց ասում. «Անտեր հոգսերից էրեխեքովս էլ չեմ ուրախանամ: Իմ լույսն են, բայց հենց ուտելու ժամը գալիս ա, ու գիտեմ, որ սոված են մնալու, քիչ ա մնում` կախվեմ»,- […]

Կարդալ ավելին →

Պայքար` ծնված ողբերգությունից

Գայանե Մկրտչյան   Սյունիքում բնությունը ասեղնագործել է անթերի: Լեռները մեղմիկ թիկնել են իրար: Նրանց հսկա լանջերին ծվարել են աշխարհից անտեղյակ փոքրիկ գյուղեր: Դրանցից մեկն էլ Դարբասն է, որն անսպասելիորեն հայտնվում է հերթական լեռնային ոլորանից հետո: Դարբասում մարդկային ճակատագրերը նույնքան անթերի ու կատարյալ չեն, ինչպես բնությունը: Դժվար է ասել`բնությո՞ւնն էր թերացել, թե՞ ճակատագիրը, բայց Կարապետյանների ընտանիքում […]

Կարդալ ավելին →

Միայնակ մայր, մեկ սենյակ և բազմաթիվ հոգսեր

Սուրեն Մուսայելյան Նորապատ գյուղի նախկին բամբակի գործարանին պատկանող հանրակացարանի կիսաքանդ մասնաշենքում դաժան պայմաններում ապրում է 12 ընտանիք: Սակայն բոլոր բնակիչները միաբերան ասում են, որ ամենաողբալի վիճակում է միայնակ մայր Հասմիկ Հովհաննիսյանն իր երկու որդիներով:   41-ամյա Հասմիկը 12-ամյա Վազգենի և 14-ամյա Շահենի հետ ամենաերկարն է ապրում այս շենքում` արդեն 6 տարի:   Ծագումով Երևանից Հասմիկը […]

Կարդալ ավելին →

Բաղդասայաններ

Արիս Ղազինյան   Ի տարբերություն «մեծ սպիտակի»` «լանդրաս» տեսակի խոզը աչքի չի ընկնում սուր հոտառությամբ. նա ավելի նման է Սյունյաց անտառների  «կենդանի գութան» իր վայրի ցեղակցին. ինչպես վարազը` գիտի սրել ոչ միայն ականջները, այլև ժանիքները: Հավանաբար հենց թույլ հոտառությունն էր ստիպում վաղուց ընտելացված լանդրասին ինքնամոռաց քչփորել ծառի ստորոտը` բնազդաբար կողմնորոշված լինելով դեպի Հանապազօրյա Կաղինը: Սակայն […]

Կարդալ ավելին →