2-րդ հավեսին սենյակ

Փետրվարի 29, 2020



2-ՐԴ «ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿԻ» ԲԱՑՈՒՄԸ _ ԱՐՄԱՎԻՐ. 12.07.2018.

Վազաշենի «ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿԻ» պիլոտային օրինակը ցույց տվեց, որ կրթամշակութային ալտերնատիվ ծրագրերը կարևոր են երեխաների համար. դրանք նպաստում եննրանց ստեղծագործական ինքնության բացահայտմանը, ճանաչողության ընդլայնմանը, համակողմանի զարգացմանը։ Նպատակները` հակիրճ, հետևյալն են. փոխել մտայնություն, ճաշակ, մեղմել «էլիտար-մայրաքաղաքային» ու «պերիֆերիկ-անտեսված» դպրոցների կրթամշակութային հակասությունները, պարբերական «ներխուժումների» միջոցով ապահովել բարձրաճաշակ արվեստագետների և մայրաքաղաքի մշակութային կյանքից դուրս գտնվող երեխաների անմիջական կապը, կազմակերպել հանդիպումներ և առցանց դասընթացներ, ստեղծել միջավայր, որտեղ երեխաները հավեսով ու անհամբերությամբ կսպասեն «ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿԻ» պարապմունքներին, կիմանան, որ իրենք անտեսված չեն, կսովորեն սովորել, պրպտել, ուսումնասիրել, զարգանալ…

https://www.youtube.com/watch?v=1UOnrJzG3so

«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի ցանցային ծրագիրը նախատեսում է ընդգրկել հիմնականում սահմանամերձ հեռավոր գյուղերի դպրոցները, և հետագա սենյակները հենց այդ սկզբունքով են բացվելու։ Սակայն մեր այցն Արմավիրի թիվ 10 դպրոց և ծանոթությունը երեխաների հետ մտորելու առիթներ տվեց. 366 աշակերտներից 33-ը ներառական կրթություն ստացող երեխաներ են, 20 բազմանդամ ընտանիքների զավակներ երազում են ընդգրկվել իրենց հետաքրքրող ծրագրերի մեջ, բայց ընտանիքներն ի վիճակի չեն կատարելու նրանց ցանկությունները, կան նաև խնդրահարույց ընտանիքների երեխաներ, որոնք հատուկ հոգածության և ուշադրության կարիք ունեն։ Տվյալները ներկայացրեց տնօրեն Լիանա Հայրապետյանը մեր առաջին այցի ժամանակ.

https://www.facebook.com/armine.petrosyan.908/media_set?set=a.10155807707156482.1073741976.723461481&type=3

Հենց երիտասարդ եռանդուն տնօրենի՝ համագործակցելու պատրաստակամությունը և «Հայ Ձմեռ պապի» մշտակա գործընկեր «Ֆոքըս օն չիլդրըն» (FCN) կազմակերպության զորակցությունն էլ խորացրեցին այս դպրոցում «ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿ» բացելու մտադրությունը։ Հետագա քայլերը եկան հաստատելու այդ որոշման իրավացիությունը.

— հանդիպեցինք ծրագրի ստեղծագործական ավանգարդի՝ «Արվեստը՝ սահմանին» խմբի, «Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչների ու նոր գործընկեր «Արվեստի զարգացման աջակցում» ՀԿ-ի անդամների հետ, ներկայացրեցինք առաջարկը, հավանություն ստացանք.

https://www.facebook.com/armine.petrosyan.908/media_set?set=a.10155695924486482.1073741969.723461481&type=3

— նախագիծը ներկայացրեցինք Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, նախնական համաձայնության եկանք հավեսին սենյակների ցանցային գործընկերության և փոխայցելությունների մասին.

https://www.facebook.com/armine.petrosyan.908/media_set?set=a.10155720707896482&type=3

— FCN կազմակեպության տնօրեն Anahit Kalantaryan-ի հետ այցելեցինք Արմավիրի քաղաքապետ Davit Khudatyan-ին, ներկայացրեցինք նախագիծը, պայմանավորվեցինք համագործակցության մասին (հուսով եմ` պարոն քաղաքապետը մեզ կօգնի ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿԻ համար համակարգիչներ ապահովելու հարցում, որոնցով կկազմակերպվեն գեղարվեստի, անիմացիայի, արվեստի պատմության և այլ առցանց դասընթացներ).

https://www.facebook.com/armine.petrosyan.908/media_set?set=a.10155720983251482.1073741973.723461481&type=3

— Նագգաշյան ընտանիքից համաձայնություն ստացանք Արմավիրի սենյակը ևս Սևան Նագգաշյանի (Sevan Naghash) անունով կոչելու պատվին արժանացնելու համար: Ավելին` ընտանիքն իր ողջ կազմով ներկա էր սենյակի բացման արարողությանը:

… Արմավիրի ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿԻ բացումը երեխաների հետ աշխատանքի միայն առաջին կեսքայլն է: Նախնական պայմանավորվածության համաձայն` տնօրենը հոգացել էր սենյակը նորոգելու մասին, ավելին` միջանցքում Սևանի կյանքի և գործունեության դրվագները ներկայացնող լուրջ ցուցադրություն էր կազմակերպել, իսկ կահավորման (նկարակալներ, խորանարդ-աթոռներ) համար ներդրում էր կատարել Focus on Cildren Now (FCN) կազմակերպությունը: Շնորհակալություն երկուսին էլ: Հուսով եմ` հետագա գործընկերությունն էլ նույնքան հաճելի ու օպերատիվ կլինի:

Հիմնական գործը դեռ առջևում է, և այդ մասին կլինեն նոր հրապարակումներ, նոր ալբոմներ:

Հաջողություն բոլորիս: Վստահ եմ` այս սենյակի երեխաների սրտերում էլ կծաղկեն արվեստի նկատմամբ Սևանի անհուն սերն ու խորազգացությունը, նրա հայրենաճանաչությունն ու նվիրումը:

Արարողությունը լուսաբանվել է «Երկիր Մեդիա» հեուստաընկերության տեսանյութով և «Մեդիամաքս» գործակալության ակնարկով: Շնորհակալություն Yerkir Media / ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ -ի նկարահանող խմբին, Գեղամ Մանուկյանին և Lusine Gharibyan-ին: Ստորև` նյութերի հղումները.

https://www.youtube.com/watch?v=13cuaF6c7rU

https://mediamax.am/am/news/special-report/29401/